Samsung-ը շուկա կվերադարձնի Galaxy Note 7-ը


Samsung-ը շուկա կվերադարձնի Galaxy Note 7-ը
Փետրվար 21 20:59 2017

Samsung ընկերությունը որոշել է շուկա վերադարձնել Galaxy Note 7 սմարթֆոնը, որը հայտնի է իր «պայթուցիկությամբ»: Այս մասին հայտնում է Hankyung պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ` նախկինում թույլ տրված ձախողումների ռիսկը նվազեցնելու համար արտադրողն արդիականացում է իրականացրել և մարտկոցը փոխարինել ավելի հուսալի մարտկոցով:

Նշվում է, որ Samsung-ը պլանավորում է վաճառել արդիականացված սմարթֆոնները միայն զարգացող երկրների, մասնավորապես` Հնդկաստանի և Վիետնամի, շուկաներում: Չի բացառվում, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի նաև Հարավային Կորեայում` մինչև Galaxy Note 8-ի թողարկումը: