Սաուդյան Արաբիան պատրաստ է զորք ուղարկել Սիրիա


Սաուդյան Արաբիան պատրաստ է զորք ուղարկել Սիրիա
Փետրվար 21 20:02 2017

Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` այնտեղ ուղարկելով իր հատուկջոկատայիններին:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Թագավորությունը և Պարսից ծոցի այլ երկրները հայտնել են, որ պատրաստ են հատուկ ստորաբաժանումներ հատկացնել ԱՄՆ-ի կողմից պայքարելու համար», - ասել է սաուդացի նախարարը:

Նրա խոսքով` խորհրդակցություններ են վարում ամերիկացիների հետ` պարզելու համար, թե ինչպիսին կլինի գործողությունների ծրագիրը և թե ինչ է պետք այն կյանքի կոչելու համար: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնավարումն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը պարտավորեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին մեկ ամսվա ընթացքում նախապատրաստել ԻՊ-ի դեմ պայքարի ծրագիրը:

Սաուդացի նախարարն ընդգծել է, որ ԻՊ-ի գրոհայիններից Սիրիայում ազատագրված տարածքները պետք է անցնեն սիրիացի ապստամբների վերահսկողության տակ: