ԱՄՆ փոխնախագահին Բրյուսելում դիմավորել են սխալ դրոշով


ԱՄՆ փոխնախագահին Բրյուսելում դիմավորել են սխալ դրոշով
Փետրվար 21 19:10 2017

ԱՄՆ-ի սխալ դրոշը ցուցադրվել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ, որը կայացել է փետրվարի 20-ին Բրյուսելում: Դրոշն արտապատկերվել է քաղաքական գործիչների հետևում տեղադրված հսկայական էկրանի վրա:

Associated Press գործակալության հաղորդմամբ` ԱՄՆ-ի դրոշի վրա 50 աստղի փոխարեն պատկերված է եղել 51 աստղ: Դրանից բացի` աստղերը զբաղեցրել են 6 շարք` 9 շարքի փոխարեն:

Նշվում է, որ Եվրոպական Միությունը դեռևս չի մեկնաբանել վրիպումը:



loading...