WhatsApp-ի մեսենջերն ինքնաոչնչացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ կունենա


WhatsApp-ի մեսենջերն ինքնաոչնչացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ կունենա
Փետրվար 21 15:49 2017

WhatsApp-ը նոր գործառույթ ունի՝ Status: Այսուհետ օգտատերերը կկիսվեն միմյանց հետ լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք որպես ստատուս կտեղադրվեն, և կանհետանան 24 ժամից:

Բացի այդ, ինքնաոչնչացող ստատուսները հնարավոր կլինի ուղեկցել տեքստերով, նկարներով ու էմոջիներով: Այժմ այս գործառույթը հասանելի է օգտատերերին միայն Ֆրանսիայում և Նիդերլանդներում, սակայն, ինչպես խոստանում են մշակողները, այն առաջիկայում կհայտնվի բոլոր սարքերում:

Status-ը My Story-իի կրկնությունն է, որը հայտնվել էր Snapchat-ում դեռևս 2014-ին: 2016-ի ամռանը նմանատաիպ գործառույթ գործարկվեց նաև Instagram-ում, որը, ինչպես և WhatsApp-ը, պատկանում է Facebook-ին: