Հրաձգություն Ստամբուլի սրճարանում, կան վիրավորներ


Հրաձգություն Ստամբուլի սրճարանում, կան վիրավորներ
Փետրվար 21 10:54 2017

Ստամբուլի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 5 մարդ, հայտնում է Mirror պարբերականը։

Համաձայն բրիտանական պարբերականի տեղեկությունների՝ երկու զինված անձ, մոտոցիկլետներով անցնելիս կրակ են բացել սրճարաններից մեկի ուղղությամբ։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը որոնում է սպիտակ սաղավարտներով չարագործներին։