Ի՞նչ են իրականում մտածում աղջիկները


Ի՞նչ են իրականում մտածում աղջիկները
Փետրվար 21 08:51 2017

Աղջիկներին հասկանալը շատ ավելի հեշտ կլինի մեր բառարանով, որտեղ մենք հավաքել ենք ամենատարածված 25 արտահայտությունները, որոնք տղաները հաճախ են լսում աղջիկների կողմից:
«Լավ տեսք ունե՞մ» - Եթե «Այո, իհարկե» պատասխանից բացի այլ բան լսեմ, շատ կտխրեմ:
«Մի՞թե լավը չի» - Միանգամից պատասխանիր «Այո»:
«Ամեն ինչ լավ է» - Ամեն ինչ լավ չէ:
«Ոչինչ էլ չի պատահել» - Հաստատ ինչ-որ բան է պատահել:
«Դա ինձ չի հետաքրքում» - Հենց հիմա պատմիր ամեն ինչ:
«Ինձ համար իսկապես ամեն ինչ միևնույն է» - Ինձ համար ոչինչ էլ միևնույն չէ:
«Մի րոպե, իսկապես չե՞ս ուտելու» - Ասա, որ դա այդպես չէ: Ես այնքան սոված եմ:
«Ես չեմ ուզում միայնակ ուտել» - Ես չեմ ուզում, որ բոլորը հասկանան, որ միայն ուտելու մասին եմ մտածում:
«Այս աղցանն այնքան ախորժելի է»: Ես համբուրգերի համար կյանքս էլ կտամ:
«Ես դիետայի վրա եմ»: Այսօր դեռ չեմ կերել… ԴԵՌ…
«Ատում եմ կոսմետիկան» - Ես այնքան շնորհակալ եմ, որ կոսմետիկան գոյություն ունի:
«Աղջիկ լինելը սարսափելի է» - Ինձ մոտ հիմա ԱՅՆ օրերն են…
«Ատում եմ տղաներին» - Ընկերս լքել է ինձ:
«Այսօր կարելի է» - Ամեն օր էլ կարելի է:
«Ես մեղավոր չեմ, որ առավոտյան պատրաստվելու համար ինձ այդքան ժամանակ է պետք» - Դե հա, ժամանակի կեսը Facebook-ում եմ անցկացրել:
«Ինձ դուր է գալիս քո զգեստը» - Ես կատաղում եմ այն մտքից, որ դու այն ինձնից շուտ ես գնել:
«Այսօրվա համար այնքան պլան ունեմ» - Ոչ մի պլան էլ չունեմ, ուղղակի ուզում եմ գլուխ գովալ:
«Կարծում ես՝ ես էմոցիոնա՞լ եմ» - Կարծում ես՝ հիսթերի՞կ եմ:
«Կարծում ես՝ գերագնահատում եմ» - Իհարկե գերագնահատում եմ: Ես պարզապես ուզում եմ, որ ինձ խղճան:
«Մեր հարաբերությունների հետ մի բան այն չէ» - Նա չի գրել մի ամբողջ… օր:
«Ես այդքան էլ սոված չեմ» - Հենց հիմա մի փիղ կուտեի:
«Ես ընդամենը մի թխվածքաբլիթ եմ կերել» - *մի տուփ թխվածքաբլիթ*
«Այսօր արագ եմ վեր կացել անկողնուց» - Ես ուղիղ 40 րոպե փորձում էի ձևացնել, թե բոլոր ուժերս կիրառում եմ անկողնուց վեր կենալու համար:
«Հագնելու բան չունեմ» - Ես այնքան հագնելու բան ունեմ, բայց այսօր ինձ ոչինչ դուր չի գալիս:
«Ես սիրում եմ միայնակ լինել» - …ռոմանտիկ կատակերգություն նայելիս:
Հ.Գ. Սիրելի աղջիկներ, մենք ձեզ շատ ենք սիրում :))