Ստեղծվել է ներկ, որը մազերի գույնը փոխում է շրջակա միջավայրի պայմանների ազդեցությամբ


Ստեղծվել է ներկ, որը մազերի գույնը փոխում է շրջակա միջավայրի պայմանների ազդեցությամբ
Փետրվար 20 23:33 2017

Բրիտանացի վիզաժիստ Լորեն Բոուքերը ստեղծել է նորաձևության աշխարհի ամենաարտառոց նորույթներից մեկը` մազերի ներկ, որի շնորհիվ ներկված մազերի գույնը փոխվում է` կախված շրջակա միջավայրի պայմաններից:

Boredpanda-ի հաղորդմամբ` ներկված մազերի գույնի փոփոխությունը կապված է օդի ջերմաստիճանի և այլ եղանակային պայմանների հետ: Նորույթը կոչվում է Fire («Կրակ») և հնարավորություն է տալիս մազերը ներկել կարմիրից մինչև ավելի նուրբ գույներ:

Նշվում է, որ ներկը մազերի վրա մնում է ոչ երկար ժամանակով` «դիմանալով» մի քանի լվացումների: