Անտարկտիդայից պոկվել է քաղաքի մեծությամբ այսբերգ


Անտարկտիդայից պոկվել է քաղաքի մեծությամբ այսբերգ
Փետրվար 20 23:24 2017

NASA-ի հրապարակած լուսանկարներից ստեղծվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Անտարկտիդայի Փայն Այլենդ սառցադաշտից պոկվում շուրջ 3.6 կմ երկարությամբ այսբերգ, գրում է Popular Mechanics-ը: Հոլովակի հեղինակները այսբերգի չափսերը համեմատում են Մանհեթենի հետ:

Փայն Այլենդ սառցադաշտը պատասխանատու է մոլորակի ամենահարավային մայրցամաքի սառույցի ընդհանուր քանակի մոտ ¼-ի կորստյան համար:

Երկու տարի առաջ այդ սառցադաշտից պոկվել էր վերոհիշյալ այսբերգից տաս անգամ ավելի մեծ կտոր:

Նշվում է, որ այս դեպքում Անտարկտիդայի սառցածածկի քայքայման պատճառը հանդիսանում է օվկիանոսի ջրի տաքացումը:

Ամեն տարի Անտարկտիդայի սառցածածկը կորցնում է մինչև 2.8 հազար խորանարդ կիլոմետր սառույց, իսկ վերջին տասնամյակում սառցե ծածկոցը ավելի ու ավելի արագ է կրճատվում:



loading...