Մոր հետ շփումն աղջկան երջանիկ է դարձնում


Մոր հետ շփումն աղջկան երջանիկ է դարձնում
Փետրվար 20 21:23 2017

Մոր հետ շփումն աղջկան դարձնում է ավելի երջանիկ: Թվում է, թե սա շատ պարզ ճշմարտություն է, և բոլոր երեխաներն էլ ծնողների հետ շփումից պետք է իրենց երջանիկ զգան: Այնուամենայնիվ, մոր և աղջկա հարաբերություններում կան մի շարք էական գծեր, որոնց առկայության պարագայում աղջիկը դրա դրական ազդեցությունը զգում է իր ողջ կյանքի ընթացքում:
Երբ աղջիկը մոր հետ քննարկում է իր խնդիրները, մայրը կարողանում է իր փորձից ելնելով հեշտությամբ խորհուրդներ տալ և հետ պահել աղջկան հնարավոր սխալներից: Նման զրույցներն աղջկան դարձնում են հասուն, կյանքին պատրաստ և օգնում են այլ կերպ նայել աշխարհին: