Ճապոնիայում հնարավոր բռնարարքի մասին զգուշացնող ներդիր են թողարկել


Ճապոնիայում հնարավոր բռնարարքի մասին զգուշացնող ներդիր են թողարկել
Փետրվար 20 21:16 2017

Ճապոնիայում ներդիր են թողարկել, որը զգուշացնում է բռնություն գործադրողի հետ հնարավոր հանդիպման մասին՝ տեղեկացնում է The Independent-ը:

Mimamotchi ծրագիրը ճանաչում է օգտատիրոջ գտնվելու վայրը և զգուշացնում նրան, երբ վերջինս մոտենում է այն վայրերին, որտեղ նախկինում սեռական բնույթի հանցագործություններ են կատարվել: Ծրագիրը մշակվել է ոստիկանության հետ համատեղ՝ օգնելու համար կանանց և երեխաներին ավելի ապահով զգալ դրսում գտնվելիս:

Ծրագիրը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: