ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին


ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին
Փետրվար 20 20:50 2017

Եվրամիությունը 15 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով տուժած մարդկանց աջակցելու համար, ասված է Եվրահանձնաժողովի մամալո ասուլիսում, հայտնում է RIA Novosti-ն:

«Այսօր հումանիտար օգնության և ճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը երկիր իր այցի ժամանակ հայտարարել է լրացուցիչ միջոցների տրամադրման մասին այն մարդկանց համար, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն հայտարարում է 18 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն Ուկրաինայի համար»,- ասված է նույն հաղորդագրության մեջ: Եվրահանձնակատարի խոսքերով` այդ միջոցները կտրամադրվեն բժշկական օգնության, ապաստարանների կազմակերպման, ջրամատակարարման և առողջապահություն կարիքների համար: