Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական


Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական
Փետրվար 20 19:47 2017

Սիրիայում զոհվել է չորս ռուս զինվորական խորհրդատու: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ավտոմեքենան, որի մեջ էին ռուս զինվորականները, պայթեցվել է ռադիոկառավարվող ֆուգասային ռումբով: Տեղեկությունը հաստատել են նաև ՌԴ պաշտպանական գերատեսչությունում BBC-ի աղբյուրները:

Եվս երկու ռուս զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց կյանքի համար պայքարը շարունակվում է: Միջադեպը տեղի է ունեցել դեռևս փետրվարի 16-ին, սակայն դրա մասին չէր հաղորդվում: Պայթյունի պահին մեքենան շարժվում էր Թիյաս ռազմական օդանավակայանից դեպի Հոմս: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



loading...