Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Նալբանդյան


Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Նալբանդյան
Փետրվար 20 18:02 2017

Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Այս մասին«ՌԻԱ Նովոստի»-ին տրված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը որպես Մինսկի խմբի համանախագահ, շատ ջանքեր է գործադրում, նաև Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար»,-նշել է նա:

Նալբանդյանը նաև ասել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։

«Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցարշավին». Հայաստանը չէ, որ սպառնում պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ պարծենում իր ռազմական բյուջեի թվերով և գնած զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայամանգրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, մենք տեսանք այս տարվա ապրիլին։ Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու եւ նոր սրացումներ, նոր պատերազմ թույլ չտալու համար», - հայտարարել է նախարարը: