Երևանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հանդիպումներին


Երևանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հանդիպումներին
Փետրվար 20 17:58 2017

Դեռևս կոնկերտ պայմանավորվածություններ չկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, բայց Երևանը միշտ պատրաստ է նման հանդիպումներին մասնակցելուն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկերտ պայմանավորվածություններ չկան: Մի քանի օր առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մենք մշտապես ասել ենք, որ հանդիպումներին պատրաստ ենք: Եթե հանդիպումներ չեն լինում, ապա դա մեր մեղքով չէ»,- ասել է նախարարը:

Նալբանդյանն ասել է, որ համանախագահների հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է շարունակել ջանքեր գործադրել խաղաղ գործընթացի առաջմղման անհրաժեշտ պայմանների ստեղծման համար:

«Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան»,- հավելել է Նալբանդյանը:



loading...