Ջավախքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Լապշինի


Ջավախքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Լապշինի
Փետրվար 20 17:51 2017

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ջավախքի Ախալքալաք քաղաքում ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիան տեղի է ունեցել Ախալքալաքի կենտրոնական հրապարակում: Ակցիայի մասնակիցներ պահանջել են ազատ արձակել Լապշինին՝ իրենց հետ տանելով «Ազատություն Լապշինին» գրությամբ ցուցապաստառներ:

Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով և Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը և արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: