Նալբանդյանի այցը ռուս-հայկական երկխոսության շարունակությունն է. ՌԴ ԱԳՆ


Նալբանդյանի այցը ռուս-հայկական երկխոսության շարունակությունն է. ՌԴ ԱԳՆ
Փետրվար 20 14:52 2017

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր. այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության մեջ` նվիրված Նալբանդյանի՝ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցին:

«Այցը կլինի հայ-ռուսական հարուստ երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ միտված քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում հետագա սերտ համագործակցությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվա կայցելի փետրվարի 21-23-ը: