Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում


Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում
Փետրվար 20 14:00 2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթացիկ շաբաթը կանցկացնի Սոչիում: Այդ մասին հայտնել է «Բելտա» բելառուսական պետական գործակալությունը:

«Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, այս շաբաթը պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնի Սոչիում»,- ասված է հաղորդագրությունում: Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Նախկինում Բելառուսի նախագահը բազմիցս Սոչիում հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ ոչ պաշտոնական, Ռուսաստանի ղեկավարության հետ:

Ավելի վաղ փետրվարին Լուկաշենկոն մեղադրել է Մոսկվային ռուս-բելառուսական հարաբերությունները բարդացնելու համար: Դրա հետ մեկտեղ՝ նախագահը հորինված է անվանել Եվրասիական տնտեսական միությունից և Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունից երկրի դուրս գալու պլանների մասին որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները: