Ամիսներ շարունակ հետապնդել եմ նրան. Ջորջ Քլունին՝ Ամալի հետ ծանոթության մասին


Ամիսներ շարունակ հետապնդել եմ նրան. Ջորջ Քլունին՝ Ամալի հետ ծանոթության մասին
Փետրվար 20 10:49 2017

Հայտնի դերասան Ջորջ Քլունին երկար ժամանկ եղել է Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը, որը նախկինում երդվել էր, որ երբեք չի ամուսնանա: Սակայն դերասանի հայացքները փոխվեցին փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ հանդիպումից հետո: Դերասանը հյուրընկալվել է Դևիդ Լեթերմաանի շոուին, որի ժամանակ պատմել է, որ առաջին անգմ ապագա կնոջը տեսել է իր տանը:

«Նա եկել էր իմ ընկերներից մեկի հետ, ում հյուր էի կանչել: Այդ հանդիպումից հետո ամիսներ շարունակ հետապնդել եմ նրան»,-պատմել է 55-ամյա դերասանը:

Մեկ այլ հեռուստաշոուի ժամանակ էլ դերասանը խոստովանել է, որ Ամալին տեսնելու պահից հասկացել է, որ միասին են լինելու: Արդյունքում դերասանը ամուսնության առաջարկություն է արել Ամալին: «Դա ամենասաարսափելի պահերից մեկն էր… Ես ամեն ինչ մտածել էի, ունեի մատանի, երաժշտություն էր նվագում, մորաքույր Ռոզմարին երգում է Why Shouldn’t I երգը: Ամեն ինչ ծրագրավորված էր… 25 րոպե պահանջվեց ինձանից, արդյունքում ուղիղ ասացի. «Ես հույս ունեմ, որ դու «այո» կասես, բայց ինձ պետք է հիմա պատասխանես, քանի որ արդեն 52 տարեկան եմ և շուտով կարող եմ ազդրս կոտրել: Եվ նա դրական պատասխան տվեց»,-պատմել է դերասանը:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է 2014թ. Վենետիկում: Նրանք երկվորյակներ են ունենալու՝ աղջիկ և տղա: