Նյու Յորքում ոստիկանները սպանել են մի երիտասարդի, որը փորձել է խանութից գարեջուր գողանալ


Նյու Յորքում ոստիկանները սպանել են մի երիտասարդի, որը փորձել է խանութից գարեջուր գողանալ
Փետրվար 20 09:38 2017

Նյու Յորքում ոստիկանները գնդակահարել են կեղծ ատրճանակով զինված մի երիտասարդի, որը փորձել է խանութից գարեջուր գողանալ:

Ինչպես նշում է NBC-ն, 18-ամյա տղան սպառնացել էր խանութի վաճառողին ու գողացել 6 շիշ գարեջուր:

Երբ երիտասարդը փորձել է փախչել դեպքի վայրից, նրան կանգնեցրել են իրավապահները՝ հրամայելով վայր գցել զենքը: Սակայն տղան նրանց վրա է պահել կեղծ ատրճանակը, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել:

Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդը հրազենային բազմաթիվ վնասվածքների պատճառով մահացել է հիվանդանոցում:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: