Թափանցիկ ապակիներով զուգարան Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում


Թափանցիկ ապակիներով զուգարան Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում
Փետրվար 20 00:08 2017

Նյու-Յորքի «Standard» հյուրանոցը զվարճացրել է նյու-յորքցիներին իր թափանցիկ ապակեպատ զուգարաններով, այսուհետ ցանկացած անցորդ հյուրանոցի կողքով անցնելիս կարող է նայել, թե ինչպես են հյուրանոցի կենվորները հոգում իրենց բնական կարիքները: 2008թ-ին այս շենքը ճանաչվել է մշակութային կոթող:

Ըստ հյուրանոցի աշխատակազմի` այս առանձնահատկությունն առավել գրավիչ է դարձնում իրենց հյուրանոցը, իսկ կենվորներին էլ հնարավորություն է տալիս իրենց թափանցիկ զուգարաններից զմայլվել հյուրանոցի պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանով: Հետաքրքիրն այն է, որ հյուրանոցի հաճախորդները չեն բողոքել,ավելին` թափանցիկ զուգարանների հաճախորդները հաճույքով ժպտում և թափահարում են ձեռքերը` ողջունելով իրենց լուսանկարող տուրիստներին: