Գիտնականները պարզել են, թե ինչու են հակադեպրեսանտները քոր առաջացնում


Գիտնականները պարզել են, թե ինչու են հակադեպրեսանտները քոր առաջացնում
Փետրվար 19 23:42 2017

Կալիֆոռնիայի համալսարանի գենետիկների միջազգային խումբը Դիանա Բաուտիստայի գլխավորությամբ պարզել է, որ էկզեմայի դեպքում, ինչպես նաև մշտապես հակադեպրեսանտներ օգտագործողների մոտ առաջացած խրոնիկական քորի պատճառը HTR7 գենն է, որի աշխատանքի ճնշումը լաբորատոր մկներին ազատել է քորվելու անզուսպ ցանկությունից, ասվում է Neuron ամսագրի հոդվածում:
Գիտնականի խոսքերով՝ այդ հայտնագործությունը կօգնի էկզեմայի բուժման միջոց գտնելուն: Ինչպես հայտնի է, էկզեման մաշկի խրոնիկական բորբոքում է, որն առաջացնում է ցան, այրոցի զգացում և հիվանդության օջախը քորելու անդիմադրելի ցանկություն:
Գիտնականները իրենց հայտնագործության հիմքի վրա հնարավորություն են տեսնում դեղ մշակելու, որը կթեթևացնի էկզեմայով հիվանդների կյանքը և հակադեպրեսանտները կդարձնի առավել անվտանգ մշտապես օգտագործողների համար: