Մխիթարյանն օգնեց ՄՅՈւ-ին դուրս գալ Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)


Մխիթարյանն օգնեց ՄՅՈւ-ին դուրս գալ Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Փետրվար 19 22:56 2017

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բլեքբերնին»: Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 2:1:

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 17-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Դենի Գրեմը: Պատասխան գնդակը խփվեց 10 րոպե անց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը:

Հյուրերին հաղթանակ պարգևեց Զլատան Իբրահիմովիչը, ով 75-րդ րոպեին գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց Ջեյսոն Սթիլի պաշտպանած դարպասը:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր մրցակցի անունը կիմանա վիճակահանության արդյունքում:

«Բլեքբերն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2

Գոլերը` Գրեմ (17) - Ռեշֆորդ (27), Իբրահիմովիչ (75)