Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կբացեն «Պանդորայի արկղը». Իրան


Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կբացեն «Պանդորայի արկղը». Իրան
Փետրվար 19 22:01 2017

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի մասին պայմանավորվածությունների շուրջ բանակցությունները կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների։ Այս մասին փոխանցում է NBC-ն։

«Դա բազմակողմ գործարք է, իսկ բազմակողմ գործարքները չեն կարող բացվել քննարկման համար, քանի որ դա կբացի «Պանդորայի արկղը»»,-ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ իրանական ղեկավարությունը հետաքրքրված չէ ԱՄՆ նոր վարչակազմի հետ կոնֆլիկտով և հավատում է խելամտության ու բանականության հաղթանակին։