Տագնապած ենք Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերով․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար


Տագնապած ենք Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերով․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Փետրվար 19 19:19 2017

ԵԱՀԿ-ն շատ տագնապած է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերով։ Այս մասին TASS-ի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զենիերը։

Նա հիշեցրել է, որ Մյունխենում տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

«Մենք պատրաստ ենք համապատասխան պայմանների ստեղծվելուն պես թողարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը։ Բայց մենք չենք կարող որոշում ընդունելիս փոխարինել կողմերին։ Դժբախտաբար, առաջընթացը սահմանափակ է, և ես գաղափար չունեմ երկու երկրների առաջնորդների հանդիպման հնարավորությունների, ժամկետների, օրակարգի վերաբերյալ, որպեսզի կայանա գագաթնաժողովը։ Դա ամեն դեպքում դեռևս ակտուալ չէ։ Միաժամանակ առկա է տեղում դրության վատթարացում՝ ուղեկցվող ծանր զինատեսակի գործածմամբ եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերով»,-ասել է նա։