Աֆղանստանում ձյան և ցրտերի պատճառով 14 մարդ է զոհվել


Աֆղանստանում ձյան և ցրտերի պատճառով 14 մարդ է զոհվել
Փետրվար 19 16:28 2017

Աֆղանստանի հյուսիսում առատ ձյան և ցուրտ եղանակի պատճառով 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է RT-ն: «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ Աֆղանստանի Ջաուզջան նահանգում զոհերի թիվը կազմել է 10-ը, իսկ 4-ը Բադախշանում: Զոհերի մեջ կան նաև երեխաներ: Նշենք, որ փետրվարի 5-ին Աֆղանստանի տարբեր նահանգներում ցրտից մահացել էր 37 մարդ: