Ամերիկացի սենատորը հայտարարել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին


Ամերիկացի սենատորը հայտարարել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին
Փետրվար 19 16:17 2017

Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է կոնգրեսում ԱՄՆ-ի «ընտրություններում միջամտության» մասին պնդումների վերաբերյալ հետաքննության արդյունքներով հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հնարավոր է նոր պատժամիջոցների սահմանում՝ դեռևս Օբամայի իշխանության ժամանակ սահմանված պատժամիջոցներից բացի»,- հայտարարել է Մերֆին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:

Դեռ դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել 9 ռուսական հաստատությունների, ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ «ընտրություններին միջամտության և Ռուսաստանում աշխատող «ամերիկացի դիվանագետների վրա ճնշում գործադրելու համար»:

Միևնույն ժամանակ ԱՄՆ սենատում հայտարարել են այդ հարցի վերաբերյալ սեփական հետաքննությունն անցկացնելու մտադրության մասին: