Հյուսիսային Կորեան կապ ունի Կիմ Չեն Ինի եղբոր սպանության հետ. Հարավային Կորեա


Հյուսիսային Կորեան կապ ունի Կիմ Չեն Ինի եղբոր սպանության հետ. Հարավային Կորեա
Փետրվար 19 15:14 2017

Հարավային Կորեան կարծում է, որ Մալայզիայի ոստիկանության կողմից Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան հետաքննությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցածի հետևում Հյուսիսային Կորեան է: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով միավորման հարցերով հարավկորեական նախարարության ներկայացուցիչներին:

Կիրակի մամլո ասուլիսի ժամանակ գերատեսչության ներկայացուցիչներն ասել են, որ «Հյուսիսային Կորեան ահաբեկչական ակտ և մարդկության դեմ հանցագործություն է գործել»:

«Նկատի ունենալով փաստը, որ 5 կասկածյալները Հյուսիսային Կորեայի քաղաքացի են, մենք ենթադրում ենք, որ հյուսիսկորեական իշխանություններն են դեպքի հետևում»,- մեջբերում է գործակալությունը հարավկորեական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Չոն Չժուն Հիի խոսքերը: Նա հավելել է, որ «հետաքննության պաշտոնական արդյունքները դեռ կհրապարակվեն, բայց մեր կառավարությունը համոզված է, որ մահացածը Կիմ Չեն Նամն է: