Դոնբասում կարող է մինչև 20 անվտանգության գոտի ստեղծվել. ԵԱՀԿ


Դոնբասում կարող է մինչև 20 անվտանգության գոտի ստեղծվել. ԵԱՀԿ
Փետրվար 19 14:48 2017

Դոնբասում շփման գծի երկայնքով կարող է մոտ 20 անվտանգության գոտի ստեղծվել: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

«Մենք ներկայումս ծրագրում ենք մինչև 20 գոտի ստեղծել»,- ասել է նա:

Զանյերի խոսքով՝ դա կպահանջի Ուկրաինայում Հատուկ մոնիթորինգային առաքելության թվի ավելացում մինչև մանդատով թույլատրելի սահմանաչափ:

Նա ասել է, որ «աշխարհազորայինների կողմից վերահսկվող շրջաններում տեղաշարժվելու (դիտորդների համար) շատ սահմանափակումներ կան», ուստի ինքը ներկայումս դիտորդների թվի ավելացման իմաստ չի տեսնում: