ՆԱՏՕ-ի շատ անդամներ չեն վճարում հաշիվները. Թրամփ


ՆԱՏՕ-ի շատ անդամներ չեն վճարում հաշիվները. Թրամփ
Փետրվար 19 12:30 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը մնում է ՆԱՏՕ-ի կողմնակից, բայց նշել է, որ դաշինքի շատ անդամներ «չեն վճարում հաշիվները»:

«Մենք մարտեր ենք մղում, որոնք այլևս մեզ չեն օգնում, մենք վարում ենք մարտեր, որոնցում մյուսներն իրենց ազնիվ չեն պահում մեզ հետ: Ես ՆԱՏՕ-ի երկրպագու եմ, բայց ՆԱՏՕ-ում շատ երկրներ, որոնց մենք պաշտպանում ենք, շատ հարուստ երկրներ չեն վճարում իրենց հաշիվները: Նրանք պետք է օգնեն մեզ»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ:

ԱՄՆ նախագահի ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:


«Մենք այլևս կապված չենք լինի անցյալի վարկաբեկած (մեզ) մոտեցումներով, մենք այլևս չենք լսի նրանց, ովքեր չեն կարող բերել ոչինչ՝ բացի տապալումից: Նոր հանգամանքները նոր որոշումներ են պահանջում»,- հավելել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ նկատի ունի: