Կոնգոյում 25 խաղաղ բնակիչ է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով


Կոնգոյում 25 խաղաղ բնակիչ է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով
Փետրվար 19 12:13 2017

Առնվազն 25 խաղաղ բնակիչ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրոհայինների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

«Ընդհանուր 25 մարդ է սպանվել՝ գլխատվել Կայգալա գյուղում և դրա արվարձաններում «Մայ-Մայ Մազեմբե» խմբավորման կողմից»,- գործակալությանը հայտնել է Հյուսիսային Կիվու նահանգի ղեկավարի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ բոլոր զոհվածները հութու ազգությանը պատկանող քաղաքացիական անձինք են:

Հարձակման պատճառները չեն նշվում:

«Մայ-Մայ Մազեմբե» խմբավորումը բաղկացած է նանդե ազգությունից: Ավելի վաղ խմբավորման կոմնակիցները կասկածվել են երկրի արևելքում խաղաղ բնակիչների վրա նման հարձակումների համար: