Իրաքի վարչապետը հայտարարել է արևմտյան Մոսուլի ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին


Իրաքի վարչապետը հայտարարել է արևմտյան Մոսուլի ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին
Փետրվար 19 12:03 2017

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու օպերացիայի մեկնարկի մասին:

«Իրաքի վարչապետ և զինված ուժերի գլխավոր հրամանատար Հեյդար ալ Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան ափին ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին»,-մեջբերում է gazeta.ru-ն՝ վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունը:

Հայտնի է, որ իրաքյան զինված ուժերը մտադիր են իսլամիստների ձեռքից ազատել նախևառաջ խաղաղ բնակչությանը:

Նշվում է, որ երկրի ռազմական օդուժի ինքնաթիռները նախապես երկնքից միլիոնավոր թերթիկներ են թափել՝ բնակիչներին տեղեկացնելով սպասվելիք օպերացիայի մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսուլի արևմտյան հատվածում ԻՊ գրոհայինների հետ մեկտեղ ապրում է 650.000 բնակիչ: Նշվում է, որ իրաքյան զորքերն ահաբեկիչներին առաջարկել են վայր դնել զենքն ու հանձնվել:

Հիշեցնենք, որ ԻՊ-ն Մոսուլ քաղաքը գրավել է 2014թ.: