Մարիանյան կղզիների շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


 Մարիանյան կղզիների շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվար 19 11:28 2017

Հյուսիսային Մարիանյան կղզիների շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռոտա կղզուց մոտ 111 կմ հարավ-արևելք, օջախը գտնվել է 14,5 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա: