Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո


Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո
Փետրվար 19 11:37 2017

Կանանց բարեկազմ ոտքերը բարձրակրունկներով գեղեցիկ են, բայց անտանելի ցավ են պատճառում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բարձրակրունկներով երկար քայլելուց հետո ոտքերի ցավից կարելի է ազատվել մի շարք վարժությունների օգնությամբ:


1. Ելման դիրք. գետնին պառկած, շեշտը՝ նախաբազկի վրա, ոտքերը՝ ուղիղ ուսերի լայնությամբ: Ճկվելով կոնքազդրային և ծնկի հոդերով՝ հետույքը տարեք դեպի ոտնաթաթերը: Այդ ընթացքում մեջքը պետք է թուլանա և կորանա: Մնացեք 10 վայրկյան, հետո վերադարձեք ելման դիրք: Դանդաղ 20-30 ամբողջական շարժում կատարեք:
2. Հատակին նստած ձեռքերով և իրանով առաջ ձգվեք դեպի ոտնաթաթերը, իսկ ոտնաթաթերը ձգեք դեպի ձեզ: Երբ ցավ զգաք, մնացեք այդ դիրքով և 4-6 պարուրաձև շարժում կատարեք: Վերադարձեք ելման դիրք և վարժությունը կրկնեք 15-20 անգամ:
3. Կանգնած, ձեռքերը՝ գոտկատեղին: 30-40 քայլ կատարեք դեպի ներս թեքված, «ծուռթաթ» քայլերով:
4. Աթոռին նստած մի ոտքը մյուսի վրա գցեք այնպես, որ սրունքը լինի ազդրի վրա: Մատներից կրունկ սեղմած բռունցքի մատների ոսկորներով ուղիղ շարժումներով ուժեղ մերսեք ներբանները: Կատարեք 30-40 շարժում յուրաքանչյուր ոտքի համար:
5. Նույն դիրքով մի ձեռքով ոտքը բռնեք կոճերից քիչ վերևի մասը, մյուսով՝ ոտնաթաթը պտտեք մերթ մեկ, մերթ մյուս կողմ: Յուրաքանչյուր ոտքի համար 10-ական պտույտ կատարեք երկու ուղղություններով: