ԱՄՆ-ն մեկ ամսում 117 կուբացի ներգաղթյալի է արտաքսել


ԱՄՆ-ն մեկ ամսում 117 կուբացի ներգաղթյալի է արտաքսել
Փետրվար 19 10:07 2017

Վերջին մեկ ամսում ԱՄՆ 117 կուբացի ներգաղթյալների է արտաքսել հայրենիք: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով կուբայական կառավարական թերթը:

Հաղորդվում է, որ նախօրեին երկու կնոջ են ուղարկել Հավանա հատուկ կուբացի ներգաղթյալներին վերադարձնելու համար կազմակերպված չվերթով: Մինչ այդ կուբացի ներգաղթյալներին հայրենիք էին ուղարկում կոմերցիոն չվերթներով կամ նավերով:

Արտաքսումները պայմանավորված են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության փոփոխությամբ: Նախկինում գործող օրենքների համաձայն` կուբացիները, որոնք հայտնվել էին ԱՄՆ տարածքում, կարող էին երկրում մնալ առանց վիզա ստանալու:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն իր պաշտոնավարման ավարտից մի քանի օր առաջ չեղարկել էր կուբացիների համար գործող հատուկ միգրացիոն ռեժիմը: Այդ որոշումը կայացվել էր Կուբայի հետ հարաբերությունների բարելավման շրջանակներում: