Գոյություն ունեն 6 տեսակի հարաբերություններ. գտեք ձերը


Գոյություն ունեն 6 տեսակի հարաբերություններ. գտեք ձերը
Փետրվար 19 10:16 2017

Որքան էլ մենք տարբեր ենք և յուրահատուկ, մեր անձնական հարաբերությունները զարգանում են նման սցենարներով: Ստորև ներկայացնում ենք հարաբերությունների 6 ամենատարածված տեսակներ, որտեղ դուք կարող եք գտնել ձերը:
1. Փոխզարգացում
Երբ մարդիկ լուրջ հարաբերությունների մեջ են և սկսում են օգնել միմյանց զարգանալ: Աճել՝ ինչպես հոգևոր, այնպես էլ զգացմունքային առումներով: Զգացմունքային աճը մեր անձի կայացման կարևոր մասն է: Հարաբերությունների այս ձևը օգնում է հասնել նպատակին՝ զգացմունքային հասունության: Այդպիսի զույգերն ուժեղ են և մոտիվացնում են իրենց կեսին: Եթե ձեր հարաբերություններն այսպիսինն են, ապա դուք երջանիկ մարդ եք: Կարևորը պահեք այս հարաբերություններն ինչքան հնարավոր է երկար:

2. Սեր լռության մեջ
Հասկանալ կես հայացքից՝ այսպես են նկարագրվում այս հարաբերությունները: Զույգն այնքան լավ է հասկանում միմայնց, որ կարող են ժամանակ անցկացնել լռության մեջ, վայելելով իրար հետ լինելու փաստը: Հասնել այսպիսի հարաբերությունների դժվար է և պահանջում է շատ ժամանակ և ջանք:
3. Հաշվարկ
Այսպիսի հարաբերությունները չի կարելի անվանել ոչ վատ, ոչ էլ լավ: Դրանք մարդկանց ընդամենը պետք են հասնելու կոնկրետ քաղաքական նպատակի կամ կարիերայի աճի: Երկուսն էլ, վատագույն դեպքում՝ մեկը, գիտի, որ նպատակին հասնելուց հետո չի պատրաստվում մյուսի հետ հարաբերությունները շարունակել: Այսպիսի հարաբերություններն ավարտվում են՝ հենց մեկը հասնում է իր նպատակին:
4. Փորձարկում
Սա շատ եսասիրական հարաբերություն է, երբ մեկը փորձում է փոխել մյուսին, այսպես ասած, իր ուզած մարդուն սարքել: Սովորաբար այսպիսի հարաբերությունների 98% փլուզվում են:

5. Ձգձգվող հարաբերություններ
Սրանք ամենավատ հարաբերությունների տեսակներից մեկն են: Այս հարաբերությունները պետք է վերջանային վաղուց, բայց զույգը շարունակում է տանջանքը: Այսպես պատահում է, երբ մարդիկ վատ են բաժանվում և որոշ ժամանակ անց վերսկսում են իրենց հարաբերությունները: Առաջին բաժանման ցավն ու նեղվածությունը շատ մեծ է, որպեսզի ամեն ինչ լինի առաջվա պես, բայց երկուսը փորձում են իրենց սիրուն երկրորդ շունչը տալ: Նրանք գիտեն, որ այլևս համատեղելի չեն, ավելի շատ վիճում են, քան սիրում միմյանց, բայց դեռ կառչած են հարաբերություններից: Վաղ թե ուշ, միևնույն է, հարաբերություններն ավարտվում են: Եթե դուք այսպիսի հարաբերությունների մեջ եք, ապա ամենաճիշտը կլինի շուտ խզել դրանք:
6. Մշտական մրցավազք
Այսպիսի հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Երբ մարդիկ սիրահարվում են, նրանք ամեն ինչ անում են օգնելու իրար զարգանալ բոլոր ոլորտներում: Իսկ այսպիսի հարաբերություններում երկուսն էլ մրցում են միմյանց հետ, որոշ դեպքերում հասնելով ծայրահեղությունների: Եթե գտնվում եք այդպիսի մրցակցության մեջ, ապա խնայեք ձեզ, պահպանեք նյորդերը, ազատվեք։