Ինչպես 5 րոպեում ազատվել դեմքի սև կետերից


Ինչպես 5 րոպեում ազատվել դեմքի սև կետերից
Փետրվար 18 20:49 2017

Որքան գեղեցիկ տեսք ունի այն կանանց մաշկը, ովքեր ցուցապաստառներին կամ ամսագրերի էջերին գովազդում են այս կամ այն կոսմետիկ միջոցը: Թվում է, թե նրանց դեմքն անթերի է, չկան և ոչ մի պզուկ, կարմրություն, լայնացած ծակոտիներ կամ սև կետեր:
Սակայն դա միայն նկար է, իսկ իրական կյանքում, հավանաբար, յուրաքանչյուր մարդ բախվում է մաշկի հետ կապված խնդիրների և ցանկացած միջոցով ձգտում վերացնել դրանք` փորձելով ազատվել ինչպես տնային պայմաններում, այնպես էլ գեղեցկության սրահներ հաճախելով:
Մաշկի ամենատարածված խնդիրներից են, այսպես կոչված, «սև կետերը»: Ներկայացվող միջոցը ձեզ կօգնի ընդամենը 5 րոպեում ազարվել սև կետերից, ընդ որում` առանց բարդությունների:

Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր:
Մեղրով պատված կիտրոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ առկան են սև կետերը` քթի շուրջբոլորը, դնչին և այլն:
Կիտրոնի` մեղրով թաթախված մսային մասը դեմքի վրա թողեք 5 րոպե:
Դեմքը լվացեք սառը ջրով և արդյունքը կզգաք անմիջապես: