ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին տիրապետել միջուկային զենքի. Փենս


ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին տիրապետել միջուկային զենքի. Փենս
Փետրվար 19 10:50 2017

Վաշինգտոնը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանը չտիրապետի միջուկային զենքի: Ինչպես փոխանում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսում այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Նախագահ Թրամփի անունից հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք: Դա կարող եմ վստահեցնել մեր բոլոր դաշնակիցներին, հատկապես Իսրայելին»,- ընդգծել է Փենսը: