Շոտլանդիայում 3 հազար տարվա վաղեմության նիզակ են հայտնաբերել


Շոտլանդիայում  3 հազար տարվա վաղեմության նիզակ են հայտնաբերել
Փետրվար 19 10:55 2017

GUARD Archaeology կազմակերպության հնագետները Շոտլանդիայում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտում հնագույն ժամանակների պատկանող նիզակ են հայտնաբերել, հաղորդում է Informing-ը։

Նիզակն առաջինը նկատել են շինարարները, որոնք աշխատում են Կարնուստի քաղաքի դպրոցի համար նոր մարզադաշտ կառուցելու ուղղությամբ։ Գտածոյի մասին նրանք հայտնել են հնագետներին։

Այնտեղ ժամանած հնագետները հայտնաբերել են ոչ միայն նիզակ, այլ նաև բրոնզե սուր, փայտե պատյան, ինչպես նաև մի քանի զարդեր։

Ըստ մասնագետների՝ նիզակը 3 հազար տարեկան է։



loading...