Իրաքի վարչապետը համոզված է Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ գործողության հաջողության հարցում


Իրաքի վարչապետը համոզված է Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ գործողության հաջողության հարցում
Փետրվար 19 10:10 2017

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին համոզված է Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության հաջողության հարցում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում:

«Մենք ավարտում ենք Մոսուլի ազատագրման գործողությունը,- ասել է ալ-Աբադին:- Քաղաքի արևելքն արդեն ազատագրված է, մնացել է ոչ մեծ շրջան արևմուտքում»: «Մենք համոզված ենք, որ կհաջողվի հաջողությամբ ավարտել այդ գործողությունը»,- հավելել է ալ-Աբադին:

Նա նաև ԴԱԻՇ-ն անվանել է բոլոր մուսուլմանների գլխավոր թշնամին:

«ԴԱԻՇ-ը հիմա բոլոր մուսուլմանների գլխավոր թշնամին է»,- ասել է ալ-Աբադին: Նա նշել է, որ կառավարական զորքերն «արդեն մոտ են Իրաքի ամբողջ տարածքն ահաբեկիչներից ազատելուն»: