Մարդու ուղեղի մասին ապշեցուցիչ փաստեր, որոնք դուք հաստատ չեք լսել


Մարդու ուղեղի մասին ապշեցուցիչ փաստեր, որոնք դուք հաստատ չեք լսել
Փետրվար 19 00:09 2017

Գլխուղեղը շատ բարդ երևույթ է հասկանալու համար: Շատ գիտնականներ ծախսել են իրենց ողջ կյանքը, որպեսզի հասկանան՝ ինչպես է աշխատում ուղեղը: Հաջորդիվ փաստեր են վերջինիս յուրահատկության մասին.
1. Ուղեղն ունի հումորի կենտրոն: Երբեմն վնասված առաջնային բույթերով հիվանդները չեն կարողանում հասկանալ կատակը:
2. Հնարավոր չէ լսել հեռախոսային խոսակցությունը աղմկոտ սենյակում: Ուղեղը չի կարողանում տարբերակել հետին պլանի աղմուկը հեռախոսի ձայնից:
3. Հորանջելը սովարաբար արթնացնում է մարդուն: Հորանջելու ընթացքում ավելի շատ օդ է լցվում թոքերը՝ ավելացնելով թթվածնի մուտքը ուղեղ:
4. Ուղեղն օգտագործում է ավելի քիչ էներգիա, քան սառնարանի լույսը: Ուղեղը 12 վատտ էներգիա է օգտագործում՝ մարմնի էներգիայի 17%-ը:
5. Հնարավոր չէ ինքդ քո կողմից խուտուտ զգալը: Երբ մենք ենք լինում սենսացիաների պատճառը, ուղեղի բջիջները պատրաստ են լինում դրանց:
6. Ուղեղի լույսը ստիպում է փռշտալ: Ուղեղը աչքից քթի միջոցով ազդանշաններ է ուղարկում: 7. Ուղեղի քաշը մոտ 1.36 կգ է:
8. Ուղեղի 75% ջուր է:
9. 18 տարեկանում ուղեղը դադարում է մեծանալ:
10. Ուղեղը օգտագործում է մարմնի ամբողջ թթվածնի 20%-ը:
11. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղի ծալքերը երազ տեսնելիս ավելի ակտիվ են, քան արթուն ժամանակ:
12. Սթրեսը ձևափոխում է ուղեղի բջիջները, ուղեղի կառուցվածքը և ուղեղի աշխատանքը:
13. Ուղեղը առանց թթվածնի կարող է ապրել 4-6 րոպե, ապա սկսում է մեռնել: 5-10 րոպեի թթվածնի բացակայությունը ուղեղի մշտական վնասվածքի պատճառ է դառնում:
14. Բարձր կարդալը և փոքր երեխայի հետ հաճախ խոսելը նպաստում են ուղեղի զարգացմանը:
15. Մարդու ուղեղը մարմնի ամենաճարպոտ մասն է: Այն կարող է բաղկացած լինել առնվազն 60% ճարպից: