«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել


«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել
Փետրվար 18 23:50 2017

Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել երեք օրում: Այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ» մրցույթի տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ծառայությունը` «Concert.ua»-ն:

«Այսօրվա դրությամբ մշակվում են պատվիրակությունների, մասնակից-երկրների դեսպանատների, մրցույթի գործընկերների, հովանավորների դիմումները եւ քվոտաները` տոմսերի ձեռքբերման հետ կապված»,-նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, թողարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ «Concert.ua»-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ ամենաէժան տոմսերը արժեն 8 եվրո, ամենաթանկարժեքները` 500 եվրո:

«Սև շուկայում» տոմսերի գինը 3-5 անգամ ավելի թանկ է:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը` մայիսի 13-ին: