Զիգմունդ Ֆրեյդի կարճ թեզիսները, որոնք շատ բան կպատմեն մեր մասին


Զիգմունդ Ֆրեյդի կարճ թեզիսները, որոնք շատ բան կպատմեն մեր մասին
Փետրվար 18 23:42 2017

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը նշանակալից ազդեցություն է ունեցել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, անթրոպոլոգիայի, գրականության և մշակույթի վրա։

1. Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ «սատանաներ» կան նրա ներսում։
2. Մենք պատահաբար չենք միմյանց ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն ապրում են մեր ենթագիտակցության մեջ։
3. Դժբախտաբար, ճնշված էմոցիաները չեն մեռնում։ Նրանց պարզապես ստիպել են լռել, բայց նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա։
4. Աշխարհի արարման պլանների մեջ մարդուն երջանիկ դարձնելը չէր մտնում։
5. Մենք միայնակ ենք այս աշխարհ մտնում, միայնակ էլ հեռանում ենք նրանից։
6. Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը` սերը։
7. Դու չես դադարում ուժեր փնտրել դրսում, այնինչ դրանք պետք է փնտրել քո մեջ։ Դրանք այնտեղ միշտ կան։
8. Մարդկանց մեծ մասն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ դա մեծ մասին սարսափեցնում է։
9. Զբաղված մարդիկ ծույլ այցելուներ չեն ունենում, ինչպես որ եռացող կաթսայի վրա ճանճեր չեն հավաքվում։
10. Միջնադարում կայրեին ինձ, իսկ հիմա միայն գրքերս են այրում։
11. Սերն ու աշխատանքը մեր մարդկայնության անկյունաքարերն են։
12. Նախանձը կործանարար ուժ ունի։
13. Մենք հաճախ ենք ուրիշի գործած սխալների վրա ծիծաղում, սակայն երբեմն մենք էլ ենք գործում դրանք։
14. Երբեմն լինում է այնպես, որ սիգարն ընդամենը սիգար է։
15. Սեքսուալ շեղում կարող է համարվել միայն դրա իսպառ բացակայությունը։ Մնացած ամեն ինչը ճաշակի հարց է։



loading...