Լավրովը նշել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման խոչընդոտները


Լավրովը նշել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման խոչընդոտները
Փետրվար 18 23:32 2017

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման խոչընդոտները: Այդ մասին հայտնում է RIA «Novosti»-ն:

«Ինչ վերաբերում է առանց վիզայի ռեժիմին, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ դա բավականին բարդ հարց է և կապված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության, այլև անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ այն դեպքում, երբ բացի Միջին Ասիայից նաև Անդրկովկասը և ընդհանրապես Հարավային Կովկասի երկրները դառնում են երթուղիներ, որոնք ծայրահեղականները, ահաբեկիչներն ու թմրավաճառները փորձում են օգտագործել»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի թուլացման հետ կապված հետագա երկխոսությունը հնարավոր կլինի միայն նշված ռիսկային գործոնների հաղթահարումից հետո: