Ստամբուլի օդանավակայանում Boeing 777-ի ուղևորներին տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով


Ստամբուլի օդանավակայանում Boeing 777-ի ուղևորներին տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Փետրվար 18 23:14 2017

Ստամբուլի օդանավակայանից դեպի Տորոնտո ուղևորության պատրաստվող Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի անձնակազմի անդամները և ուղևորները տարհանվել են ինքնաթիռում ռումբի պայթյունի հնարավոր սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

«Ռումբ Տորոնտոյի ճանապարհին»,- այսպիսի գրություն են հայտնաբերել անձնակազմի անդամները ինքնաթիռի հարդարման սենյակներից մեկում: Այդ ժամանակ ինքնաթիռը արդեն պատրաստվում էր օդ բարձրանալ, սակայն պատահարի արդյունքում այն վերադարձավ թռիչքի մեկնակետ, որտեղ էլ տարհանվեցին ուղևորները և օդանավի անձնակազմի անդամները:

Ինքնաթիռի խուզարկման ժամանակ որևէ կասկածելի օբյեկտ չի հայտնաբերվել: