Զիմբաբվեի նախագահի կինը վստահ է, որ նույնիսկ ամուսնու դին կհաղթի ընտրություններում


Զիմբաբվեի նախագահի կինը վստահ է, որ նույնիսկ ամուսնու դին կհաղթի ընտրություններում
Փետրվար 18 23:07 2017

Զիմբաբվեի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը հայտարարել է, որ իր ամուսինն այնպիսի աջակցություն է վայելում ժողովրդի կողմից, որ նրան նոր ժամկետով կընտրեն անգամ մահվան դեպքում:

Корреспондент-ի փոխանցմամբ` այս խոսքերով 51-ամյա Գրեյս Մուգաբեն հանդես է եկել` ելույթ ունենալով Զիմբաբվեում իշխող Աֆրիկյան ազգային միության հանրահավաքի ժամանակ:

«Մի օր, երբ Տերը որոշի, որ Մուգաբեի մահանալու ժամանակն է, մենք ընտրություններին կառաջադրենք նրա դին: Կտեսնեք, թե ինչպես մարդիկ կքվեարկեն Մուգաբեի դիակի օգտին: Ես լուրջ եմ ասում, պարզապես մարդիկ շատ են սիրում իրենց նախագահին», - հայտարարել է Մուգաբեի կինը:

Մուգաբեն իշխանության գլխին է արդեն 37 տարի, այն պահից ի վեր, երբ երկիրն անկախություն ձեռք բերեց Բրիտանիայից 1980-ին: