Ցավեր, որոնց պատճառը նյարդերն են


Ցավեր, որոնց պատճառը նյարդերն են
Փետրվար 18 23:00 2017

Շատ հաճախ ցավերը կապված են ոչ թե մեր ֆիզիկական, այլ հոգեբանական վիճակի հետ: Ներկայացնում ենք ցավերի տեսակներ, որոնք կապված են օրգանիզմի ոչ թե ներքին խնդիրների, այլ նյարդերի հետ:


Գլխացավ
Գլխացավերը հաճախ պայմանավորված են օրվա ընթացքում կուտակված սթրեսով, այլ ոչ թե խրոնիկական խնդիրներով: Այս դեպքում խորհուրդ է տրվում օրվա վերջում զբաղվել մեդիտացիայով կամ երեկոյան տաք լոգանքներ ընդունել:


Ցավ պարանոցի հատվածում
Եթե դուք հաճախ եք նման նախանշաններ ունենում, ապա այն հիմնականում կապված է նյարդային կետերի հետ:


Ցավ ուսերի հատվածում
Ուսերի հատվածում ցավը վկայում է, որ դուք էմոցիոնալ շատ մեծ բեռ եք ձեզ վրա վերցրել:Նման ցավից ազատվելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ ակտուալ խնդիրների լուծման վրա:


Ցավ ձեռքերում
Ձեռքերում առկա ցավը հուշում է, որ դուք պետք է փոխեք ձեր շփման շրջանակը: Դուք գլխի էլ չեք ընկնում, բայց ձեր շրջապատում առկա որոշ մարդիկ իրենց բողքներով բացասական են ազդում ձեր առողջության վրա:

Ցավ կոնքերի շրջանում
Կոնքերի շրջանում առկա ցավը նշանակում է, որ դուք շատ եք վախում առաջիկա ուղևորությունից: Հնարավոր է, որ ձեր կյանքում ինչ-որ անցանկալի փոփոխություն է սպասվում և դուք շատ եք կենտրոնացել այդ խնդիրների վրա: