Չինաստանը դադարեցնում է ածխի ներկրումը Հս. Կորեայից


Չինաստանը դադարեցնում է ածխի ներկրումը Հս. Կորեայից
Փետրվար 18 18:43 2017

Չինաստանը փետրվարի 19-ին դադարեցնում է ողջ ածխի ներկրումը Հյուսիսային Կորեայից: DW.com-ի հաղորդմամբ` այս մասին իր պաշտոնական կայքում տեղեկացրել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, այս որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների իրագործմանն ուղղված միջոցներից մեկն է:

Հյուսիսկորեական ածխի ներկրման արգելքը Չինաստան կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ներկրվող ածխից ամբողջությամբ հրաժարվելու մասին որոշումը կայացվել է Փհենյանի կողմից միջին հեռավորության բալիստիկ հրթիռի փորձարկումից մեկ օր անց: