Ճապոնական որոշ դպրոցներում ավելի քան 800 երեխա է թունավորվել


Ճապոնական որոշ դպրոցներում ավելի քան 800 երեխա է թունավորվել
Փետրվար 18 22:28 2017

Տոկիոյից ոչ այնքան հեռու գտնվող Տատիկավա քաղաքի դպրոցների աշակերտները՝ թվով ավելի քան 800 երեխա, սննդից թունավորվել են: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK-ին:
Հաղորդվում է, որ երեխաները գանգատվել են որովայնի ցավերից և ուրբաթ երեկոյից սրտխառնոց են ունեցել: Մեկ այլ՝ TBS հեռուստակայանի հաղորդմամբ՝ տուժել է 500 աշակերտ, այնուամենայնիվ ծանր դեպքերի մասին տվյալներ չկան, դա վերաբերում է նաև հոսպիտալացված 5 երեխաներին:
Ենթադրվում է, որ դպրոցականները թունավորվել են ճաշի ժամին, որը պատրաստվում է Տատիկավա քաղաքում գտնվող դպրոցների հմաար սննդի կոմբինատում: Միայն փետրվարի 17-ին այնտեղ պատրաստվել է 3000 մարդու համար նախատեսված սնունդ: Այժմ կոմբինատում սանիտարական ստուգումներ են: Կոմբինատը դադարեցրել է աշխատանքը մինչև փետրվարի 24-ը: