Էրդողանի ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրա թիկնապահներից մեկին


Էրդողանի ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրա թիկնապահներից մեկին
Փետրվար 18 22:12 2017

Թուրքիայի արևելյան Էլազիգ քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մեկը քիչ էր մնացել, որ հայտնվել ավտոբուսի անիվների տակ:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը, թիկնապահին է բախվել ավտոբուսը, որի սրահում պատահարի պահին գտնվելիս է եղել ինքը Էրդողանը: Նախագահի շարասյունը քաղաքի կենտրոնից հեռանալիս է եղել նրա ելույթից հետո, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Էրդողանն անձամբ դուրս է եկել ավտոբուսից տուժածին օգնելու համար: Աղբյուրի տվյալներով` թիկնապահն ու նախագահը վաղեմի ծանոթներ են: Տուժած տղամարդուն հոսպիտալացրել են տարբեր վնասվածքներով: