«Նորմանդական քառյակը» որոշել է իր կազմում չընդգրկել ԱՄՆ-ը


«Նորմանդական քառյակը» որոշել է իր կազմում չընդգրկել ԱՄՆ-ը
Փետրվար 18 21:42 2017

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ «Նորմանդական քառյակի» ձևաչափը չի ընդլայնվի հինգերորդ մասնակցով հանձին ԱՄՆ-ի: Այս մասին հայտնում է ukranews.com-ը:

Այս մասին նա ասել է Մյունխենում «Նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով:

«Մենք խոսել ենք (ԱՄՆ պետքարտուղար) Ռեքս Թիլերսոնի հետ: Մենք հստակ պայմանավորվել ենք, որ պետք է ԱՄՆ-ի հետ սերտ շփում լինի: Մենք կարծում ենք, որ այդ գոյություն ունեցող ձևաչափն անհրաժեշտ է պահպանել, և ԱՄՆ-ը դրան համաձայնվել է»,- ասել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա: